Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել: 65 կգ քաշայինների կարգում Վահե Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար պայքարում նա ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սակասին:
Հիշեցնենք` ավելի վաղ 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը դարձել էր առաջնության փոխչեմպիոն:









