Երեկ ընդդիմությունը հայտարարեց, որ այսօրվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները և անցնում ցանցային պայքարի։ Իշխան Սաղաթելյանը խոսեց ձեռքբերումներից՝ չմոռանալով անդրադառնալ նաև բացթողումներին։ Քաղաքագետ Արթուր Ղազարյանը պատասխանել է Vesti.am-ի՝ թեմայի վերաբերյալ հարցերին։
-
Պարո՛ն Ղազարյան, ինչո՞ւ ընդդիմությունը փոխեց մարտավարությունը
և ի՞նչ արդյունք այն կտա։
-
Կարծում եմ,
մարտավարության փոփոխությունը պայմանավորված էր ամառային շոգ եղանակով։ Արձակուդային
տրամադրություն է, մարդիկ հանգստի են մեկնում։ Արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ
է, ժամանակ է պետք։ Մարտավարական մի քանի գործընթացներ պետք է տեղի ունենան, որ գնահատական
տանք։
-
Նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը փողոց դուրս գալու կոչ արեց
և պայքարն ավարտեց արտահերթ ընտրություններով։ Դրանից հետո քաղաքացիներին տևական ժամանակ
փողոցային պայքարի դուրս բերել չէր հաջողվում։ Ի՞նչ եք կարծում, նույն սցենարը կկրկնվի։
-
Չեմ կարծում,
պետք է փաստենք, որ կա քաղաքական ճգնաժամ։
Այս դեպքում հասրակության մի հատվածն անպայման մոբիլիզացվելու է և յուրաքանչյուր
պահի և ժամի դուրս է գալու է փողոց։ Ամառային եղանակով պայմանվորված՝ շատ մարդու փողոց
հանելու խնդիր կար։
-
Իշխան Սաղաթելյանը երեկ խոսեց շարժման ձեռքբերումներից։ Դուք
ի՞նչ արձանագրումներ կանեք։
-
Շարժումը տվեց
այն, որ մեր թշնամի Ադրբեջանը հասկացավ, որ չենք հաշտվել Արցախի տարածքների կորստի
հետ, չենք հաշտվում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մտքի հետ, չենք հաշտվում այդ
կեղծ խաղաղության պայմանագրի կամ դարաշրջանի հետ։ Արտաքին քաղաքականությունում էլ ցույց
տվեցինք, որ այս զիջողական քաղաքական կուրսի հետ հայ հասարակությունը բնավ համաձայն
չէ՝ ընդդիմանում է, ընդվզում է։ իսկ երկրի ներսում իշխանությունը ֆիքսեց, որ իրոք կա
ճգնաժամ և պետք է զգուշավոր լինի «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելիս։ Իսկ հայ-թուրքական
և հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնալիս՝ պետք է հաշվի առնի ազգային-պետական
շահը։
-
Երկար ժամանակ ընդդիմադիր առաջնորդներն ասում էին, որ պահն օրհասական
է, որ այս իշխանությունը պետք է վայրկյան առաջ հեռանա, ժամանակն ի վնաս մեզ է ախատում և այլն։ Հիմա ստացվում է,
որ այդ ժամանակն իրենք են հետաձգում։ Կարո՞ղ են քաղաքացիները հիասթափվել և այլևս չվստահել
ընդդիմությանը։
-
Ֆրանսիայի հրապարակից
վրանները հավաքելու պատճառով հասարակության մի որոշակի մաս կարող է հիասթափություն
ապրել և դա բնական է։ Շարժումն իրականում չի մարում, այլ փոխում է մարտավարությունը։
Այն շարունակվում է, քանի որ հիմնական նպատակին չի հասել։ Այս առումով, կարծում եմ, որ
հիմնական գիտակից զանգվածը հասկանում է, որ շարժումը չի դադարելու և, ինչպես որ խոստացել
էին շարժման սկզբից, միչև վերջ գնալու են։









