Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմում օկուպացրել է Ադրբեջանը, տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի առաջին տարեդարձին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Համաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԳ նախարարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության Վահիտ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) գլխավոր քարտուղար Իսմայիլ Բյույուքաթամանը։









