«Դիմադրություն» շարժման մասնակիցները վրաններից ազատել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը, սակայն շարունակելու են այստեղ միջոցառումներ իրականացնել:
Ավելի քան 40 օր հետո հրապարակով վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Արցախյան պատերազմում զոհվածների հարազատները, սակայն, մի քանի իրենց վրաններ տեղափոխել են Ազատության հրապարակ։
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում։
Հունիսի 16-ին այստեղից երթ է նախատեսված, իսկ շաբաթ` հունիսի 18-ին, համապետական հանրահավաք։









