Փոքրիկ, բայց մեծ նպատակներով․այսպիսին է մեր այսօրվա զրուցակիցը՝11 ամյա
Էմմի Հակոբյանը։
Էմմին ապրում է ԱՄՆ-ում, և հաճախակի է ներկա գտնվում հայտնի ամերիկյան մեգաաստղերի շոուներին, սակայն ողջ էությամբ ձգտում է հայ մնալ։
Փոքրիկ երգչուհին, չնայած տարիքին, հասցրել է լուրջ ճանապարհ անցնել
երաժշտական ասպարեզում, որում նրան օգնում է հայրը, ով նաև որպես պրոդյուսեր է ներկայանում։
Էմմին տիրապետում է նաև երաժշտական գործիքների․սիրում է բաս կիթառ, բայց նվագում է դաշնամուր և հարվածային գործիքներ։
Երաժշտական ոճերում ևս
սահմանափակում չունի։ Երգում է ջազզ, ռոք, սոուլ, հիփ-հոփ, դասական, ժողովրդական և
այլ ոճերում։
Ծրագրերի մասին խոսելով՝ փոքրիկ Էմմին չցանկացավ բացել փակագծերը, բայց նշեց, որ մինչև տարվա վերջ 2 մեծ նախագիծ է հանձնելու տեսահոլովակի տեսքով։
«Եվս 2 նախագիծ ամերիկյան շուոբիզնեսի համար ունեմ։ Հայրիկիս օգնությամբ պլանավորում ենք նաև իմ առաջին մենահամերգը Երևանում։
Երգացանկումս կա մոտ 5 տասնյակ երգ։ Ունեմ նաև մոտ 20 պատվիրված երգ տարբեր ոճերում։ Այս բոլորը, իհարկե, միանգամից չի ներկայացվի, սա իմ առաջիկա 3 տավա ծրագիրն է»,- ասաց նա։
Պատրաստվում է մասնակցել նաև ամերիկյան կինոքասթինգների։ Արդեն առաջարկներ կան։ Ամռան վերջում պարզ կդառնա, թե որ ֆիլմում ինչ դեր է խաղալու։ Եվրոպայում ևս կմասնակցի մի մի քանի փառատոնի:
«Երաժշտական դպրոցից բացի ինձ շատ են օգնում հայրիկիս ընկերները, ովքեր անվանի երաժիշտներ են։ Վերջին երգս « Բարի գիշեր» երգն է, որն առաջին անգամ կատարել է Սյուզան Մարգարյանը, իսկ ես փորձել եմ յուրովի ներկայացնել, որի համար շնորհակալ եմ մաէստրո Արմեն Մարտիրոսյանին։ Համագործակցում եմ նաև Կարեն Սևակի, Արամ Ավագյանի և այլ երաժիշտների հետ»,-նշեց երգչուհին։
Փոքրիկ Էմմիի նպատակն է դառնալ հայտնի և սիված արվեստագետ, ով հպարտությամբ
կներկայացնի իր հայրենիքը։