Սևեռոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում պատսպարված է քաղաքի շուրջ 500 բնակիչ, այդ թվում՝ 40 երեխա։ Այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նա նշել է, որ քաղաքի 70 %-ը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։
Գայդայը հավելել է, որ անդադար գնդակոծությունների պատճառով մարդկանց զանգվածային տարհանում իրականացնել հնարավոր չէ. զինվորականներին հաջողվում է օրական մի քանի մարդ դուրս բերել քաղաքից։









