Երբ սեր կա, կյանքը գեղեցիկ է ու անակնկալներով լի։ Հենց այդպիսին է երգչուհի Անուշ Ավակյանի կյանքը, ով հունիսի 3-ին՝
ծննդյան օրը, անակնկալ ամուսնության առաջարկ է ստացել։
Երգչուհին թեև չի խոսում
իր անձնական կյանքի մասին, սակայն շոուբիզնեսի
բազմաթիվ ներկայացուցիչներ համացանցը ողողել են տեսանյութերով, որտեղ Անուշը ամուսնության առաջարկ է ստանում։
Երգչուհու ընտրյալը՝ Սիմոն Հովհաննիսյանն է, ում բազմիցս նկատել ենք տարբեր տեսահոլովակներում, սակայն նա արդեն 1 տարի է հանդիսատեսին է ներկայանում նաև որպես երգիչ և ստեղծել է նաև իր բենդը։

Երգիչը իր համերգներից մեկի ժամանակ, որին ներկա էր նաև իր սիրելին՝
Անուշ Ավակյանը, ընդհատում է համերգն ու անակնկալ
ձևով շնորհավորում, սեր խոստովանում և ամուսնության
առաջարկ անում Անուշին։
Երգչուհին երջանկության արցունքներն աչքերին ընդունել է մատանին և ասել՝ այո։









