Foto

Մինչև 2026-ը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ին, հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս նախագծով, ըստ էության, առաջ են գնում հանրակրթության բովանդակային բարեփոխումների սկսված գործընթացով:

Վերոնշյալ փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն  և ՏՀՏ առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների, նյութերով և գույքով տրամադրման գործընթացը ամբողջական ապահովելու համար։

Նշված դպրոցները հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին  և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։

«Դպրոցներում ներդրվում է և այժմ տավուշում փորձարկվում է նոր առարկա,որը կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», ուսուցանվում է 2-րդ դասարանից սկսած: Մենք մինչև 2026 թվականը պետք է բոլոր դպրոցներում պետք է ոևնենանք անհրաժեշտ լաբորատորիաները: բոլոր ավագ դպրոցներում արդեն իսկ ստեղծված են ավելի քան 330 լաբորատորիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են»,-ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց, որ մինչև 2026 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները օպետք է ապահովված լինեն լաբորատորիաներով: «Ես այցելել եմ այդ դպրոցներ, այդ լաբորատորիաներն իրոք տպավորիչ են, բոլորովին նորկրթական միջավայր են ձևավորել: Վերջերս մի միջադեպ եղավ, որ երբ ես մտա լաբորատորիայի հետևից սենյակ, որտեղ պահվում են աքսեսուարները, այդտեղ որոշակի խնդիր կար, առնվազն այդ դպրոցում»: