Foto

Հայաստան-Իռլանդիա խաղը կսպասարկեն ռումին մրցավարները

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի ռումին մրցավարների անձնակազմը:  Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի անդրանիկ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը՝ (Ղազախստան)։

Հայտնում է ՀՖՖ-ն