Foto

Դավիթ Չալոյանը ևս փայլուն մեկնարկեց. Բռնցքամարտի ԵԱ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ժուրաժ Սոլդոյի նկատմամբ:

Դավիթը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 5-0 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր իրենց առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաև Հովհաննես Բաչկովն ու Գուրգեն Մադոյանը: Երեկոյան մրցահերթում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միխալեկը: