Ընդդիմության այսօրվա ծրագրերը փոխվել են: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշել է , որ չեղարկվել է «Դիմադրություն» շարժման երթը դեպի նախագահական նստավայր.
«Նախագահականում ժամը 4.20-ին Չեռնոգորիայի և Հայաստանի նախագահների հանդիպում էր նախատեսված, բայց մեզ հասած տեղեկություններով՝ հանդիպումը չեղարկվել է, այնպես որ անիմաստ է մեր՝ այնտեղ գնալը։ Ժամը 16:30-17:00-ին երթ կանենք՝ հետաքրքիր ուղղությամբ, ժամը յոթին էլ՝ հանրահավաք կլինի», - ասաց Սաղաթելյանը։









