Foto

Բրյուսելյան կապիտուլյացիան շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ինը. Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, Բրյուսելում Շառլ Միշելի հայատարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանն այնտեղ համաձայնել է շատ ավելի վատ կապիտուլյացիայի, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր: Մասնագետի խոսքով, այդ կապիտուլյացիան նման է նրան, որը Գերմանին ստորագրեց 1945 թվականին:

Բոզոյանի խոսքով, ապագա իշխանության պայմաններում այն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են Փաշինյանին՝ ուժայիններից մինչև շարքային քաղաքացիներ, պետք է անհատական պատասխանատվության ենթարկվեն, որովհետև փաստացի նրանք ոչնչացնում են հայ ժողովրդի ապագան ու անվտանգությունը: Բոզոյանը շեշտում է՝ Փաշինյանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ավտոնոմիային Ադրբեջանի կազմում՝ անգամ ոչ տարածքային ավտոնոմիային, ինչի մասին Ադրբեջանը խոսում էր մինչև Մադրիդյան սկզբունքները՝ 90-ական թվականներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Zham.am