Foto

Երկու տարվա ընթացքում աշխարհում գրեթե 15 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից. ԱՀԿ

Հիվանդների մեծ մասը մահացել է Հարավարևելյան Ասիայում: Բժիշկներն ասում են նաև, որ ամենից հաճախ տղամարդիկ են մահանում։
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի հետևանքով, այսպես կոչված ավելորդ մահերի թիվը հասել է մոտ 14,9 միլիոնի, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Մահվան դեպքերը, որոնք անուղղակիորեն կապված են եղել COVID-19-ի հետ, պայմանավորված են եղել առողջական այլ խնդիրներով, քանի որ համավարակի պատճառով մարդկանց համար հասանելի չեն եղել կանխարգելման և բուժման  առողջապահական համակարգերը:

«Այս հիասթափեցնող տվյալները մատնանշում են ոչ միայն համաճարակի ազդեցությանը, այլև բոլոր երկրների՝  առողջապահական համակարգերում ավելի ճկուն ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որոնք կարող են աջակցել հիմնական առողջապահական ծառայություններին ճգնաժամի ժամանակ», – ասաց ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ավելորդ մահերի զգալի մասը (84%) գրանցվել է Հարավարևելյան Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում: Միջին եկամուտ ունեցող երկրներին բաժին է ընկնում մահացությունների 81%-ը, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ 53%-ը և միջին եկամուտներից բարձր մակարդակ ունեցող երկրներին՝ 28%-ը: Մահացածների ընդհանուր թվից 57%-ը եղել են տղամարդիկ, 43%-ը՝ կանայք։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 515 599 638 դեպք։ Նրանցից ապաքինվել է 470 327 680-ը, մահացել՝ 6 270 933-ը։