Foto

Եթե Արցախը հանձնվում է Երևանից, գնան Արցախ՝ ի՞նչ անեն

«Գնացեք Արցախում պայքարեք Արցախի համար»: Այս թեզն ի պատասխան ժողովրդի արդարացի ցասման ասպարեզ են նետում ՀՀ գործող իշխանությունը և նրանց քարոզչամեքենայի մաս կազմող ուժերը: ՀՀ բնակչությունը հստակ արձանագրում է, որ այս իշխանությանը Արցախը և Հայաստնի որոշ մասը զիջելու մանդատ չի տվել: Իհարկե, իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ կարող է առաջրկել մի բան որը գործնականում կամ կիրառելի չէ, կամ էլ արդունավետությունը զրոյական մակարդակից ցածր է: Օրինակ՝ օրենք է ընդունում, որ հնարավոր չի լինում կիրառել: Հրապարակում այսօր Արցախի համար պայքարողները և ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը Արցախում եղել են այն ժամանակ, երբ դրա կարիքն իրոք կար՝ զենքը ձեքին կռվել և ազատագրել Արցախը, մի մասն էլ Արցախում էր 44–օրյա պատերազմի օրերին: Եթե մի պահ պատկերացնենք, որ հետևելով իշխանական թեզին ժողովուրդը գնա Արցախ, ի՞նչ է լինելու այնտեղ, ո՞վ է կացարանի խնդիր լուծելու, որտե՞ղ է ապրելու այդ բնակչությունը՝ Հադրութո՞ւմ, թե՞ Շուշիում: Սովորական քաղաքացին ինչո՞վ է տարբերվում զինվորականից: Նրանով, որ զիվորականը զենք ունի և անցնում է մարտական պատրաստվածություն: Հիմա եթե հրապարակի անզեն բնակչությունը գնա կանգնի սահմանում և զոհվի, դրանով Արցախն Արդբեջանին չի հանձնվի՞: Այստեղ կրկին պետության անգործության բացահայտ դրսևորում է՝ մենք դեռ պետականությունը չեն կորցրել և եթե հրապարակում հավաքնվածներից որևէ մեկի կարիքը Արցախում, բանակում կա, ապա պետք է գործի կանոնավոր զորահավաք և բաշխվի, թե ո՞վ, ի՞նչ կարող է անել: Մոբիլիզացիան կառավարվում է պետության կողմից: Իսկ եթե անհատը գնում է կռվելու, իսկ զինված բանակին հետ քաշման հրաման են տալիս, պայքարը պետք է ծավալել այնտեղ, որտեղից, որ հնչում են այդ հրամանները: Եթե Արցախը, Սյունիքի, Տավուշի, Արարատի որոշ տարածքներ զիջվում են Երևանից, ապա պետք է պայքարել հենց այդտեղ: Այսօր Երևանում կալանավորվում է հադրութցի քաղաքացի, այն հիմնավորմամբ, որ չունի մշտական բնակության վայր, Երևանից են օպերատիվ կապով որոշում ՀՀ-ի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, քարտեզների ճշգրտումը: Այդ նույն կապով հրաման են ստանում բանակի համար զենք չգնելու և այլն:

Ի գիտություն ՔՊ–ականների՝ բնակչությունը զինված չէ և երկրի համար պայքարող երիտասարդների մեծ մասը համապատասխան պատրաստվածություն չունեն, իսկ ցուցարարների թիվը գերազանցող ոստիկանները լավ զինված են, ունեն զրահաբաճկոններ, սաղավարտներ և այլն, հանգիստ կարող եք սահման կամ Արցախ ուղարկել:

Հեղինակ: Աննա Ավետիսյան