Foto

Արթուր Վանեցյանի գլխավորած երթը մի քանի րոպեով խորհրդանշական կանգառ ունեցավ ԱԳՆ-ի մոտ

Արթուր Վանեցյանի ու նրա աջակցիներն այս պահին «առանց թուրքի Հայաստան», «ոտքի՛ Հայաստան», «ոտքի՛, Արցախ» վանկարկումներով քայլերթով իրազեկման ակցիա են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցները վանկարկում են «առանց թուրքի Հայաստան»։

Գերատեսչության մոտ մի քանի րոպե կանգնելով՝ Վանեցյանը հայտարարեց, որ ՀՀ արտգործնախարարությունը՝ որպես կառույց, ներկա դրությամբ չկա և արտաքին գործերի նախարարության այն աշխատակիցներին, որոնք հավատարիմ են հայկական օրակարգին, կոչ արեց 15։30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում։