Foto

Դատարանը մերժել է պաշտպանների բողոքը, սակայն Բախշիյանը ազատ կարձակվի

Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք բողոքարկում էին կալանքի երկարաձգման նախորդ որոշումը: Այս մասին Vesti.am –ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

Հավելենք, որ ապրիլի 28-ին լրացավ դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը և այդպիսին չներկայացվեց: Պաշտպան Սարդարյանի խոսքով Բախշիյանը ազատ կարձակվի առավելագույնը մայիսի 7-ին:

Հավելենք, որ դատավորի ձերբակալման գործով պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ: Սա առաջին անգամն է, երբ նման հնչեղություն ունեցող գործերով դատախազությունը չի ներկայացրել կալանքը երկարացնելու միջնորդություն: Գործում որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, բացի նրանից, որ ՄԻԵԴ բողոք է ներկայացվել:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան