Ռուսաստանի հայերի միությունը, Մոսկվայի կառավարության աջակցությամ,բ ապրիլի 24-ին անց է կացրել «Ցեղասպանություն. հիշատակ և կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին ելույթ են ունեցել Ռուսաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ:
«Ցավոք հայ ժողովրդի համար գարունը հիշեցնում է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ողբերգությունը: Դա մեր ընդհանուր ցավն է և կմնա մեր մեր հիշողության մեջ: Հայերի յուրաքանչյուր նոր սերունդ, անկախ ծննդյան և ապրելու վայրից, գիտակցում է ողբերգության և անարդարության չափը»,- ասվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ուղերձում:
Հիշատակի միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում գտնվող հուշահամալիրի մոտ: Նույն օրը, երեկոյան, ՌՀՄ երիտասարդական կենտրոնում ցուցադրվել է Կոմիտասին նվիրված ֆիլմ և ներկայացվել է Մոսկվայի հայկական թատրոնի «Լույս Մարի» բեմադրությունը:
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն Ռուսաստանի հայերի միության կայքում և այլ տեղեկատվական հարթակներում: