Foto

Վրաստանի հայաբնակ Նաոխրեբ գյուղում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին․ լուսանկարներ

Ինչպես ամեն տարի , այս տարի ևս Վրաստանի Ախալցխայի շրջանի հայաբնակ Նաոխրեբ համայնքում հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մատուցվում է պատարագ։ Համայնքի բարձունքին տեղադրված Խաչի մոտ բնակիչներն ծաղիկներ են խոնարհում, իսկ աշակերտները՝ ասմունքում։ Նաոխրեբ գյուղի հայկական դպրոցի տնօրեն Վիկտոր Մուրադյանը Vesti.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․ « Այս օրը, բոլորիս միասնության օրն է։ Չպետք է մոռացության տանք այն , ինչ տեղի ունեցավ 107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից։ Ցեղասպանության օրը դաջված է մեր սրտերում և գիտակցության մեջ, չէ որ ոճրագործությունը մոռացության մատնելն ի վերջո բերելու է դրա արդարարացման։ Մենք պարտավոր ենք ամեն տարի այս օրը ցույց տան հարևան Թուրքիային, որ հայի ոգին անկոտրուն է և մի երջանիկ օր կհասնենք պատմական արդարության և ինչպես կասեր մեծն Սևակը՝ կանք, պիտի լինենք և դեռ շատանանք․․․»։

Նշենք, որ ամեն տարի երեկոյան համայնքի երիտասարդները Թուրքիայի անմիջապես սահմանին մեծ կրակ են վառում, որը խորհրդանշում է Ծիծեռնակաբերդի անմար կրակը։ Ցավոք, այս տարի Վրաստանի ոստիկանությունն արգելեց երիտասարդներին վառել այդ կրակը։

Возможно, это изображение 3 человека, небо, дерево и гораВозможно, это изображение 9 человек, люди стоят, памятник и на открытом воздухеВозможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе