ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը երեքշաբթի կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ»,- ասել է Պեսկովը։«Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է», - լրագրողներին ասել է Պեսկովը։









