• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։

Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։

Լիահույս եմ, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։

Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝  ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ընդամենը պետք է օգտվել այսպիսի իշխանություն չունենալու իրավունքից․ Էլինար Վարդանյան


    ԿԸՀ նախագահը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է երկարաժամկետ համագործակցության հարցեր


    «Ամո՞թ չի, ինչի՞ եք այդքան սուտ խոսում». «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը` իշխանությանը


    Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ում կքննարկվի Վրաստանի հարցը


    Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. aravot.am


    Պարեկները հայտնաբերել և պատասխանատվության են ենթարկել թանկարժեք ավտոմեքենաների օրինախախտ վարորդների


    Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել


    Կենտրոնում ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


    Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ․ ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… Տ. Զաքարիա


    Կոչ եմ անում կոտրել լռության շղթաները․ ապօրինաբար ազատազրկված են սրբազաններն ու Սամվել Կարապետյանը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]