Foto

Ինքնաբուխ հավաք ի պաշտպանություն Ռուսաստանի, բայց ոչ ընդդեմ Ուկրաինայի

Մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։ Այս միջոցառումը որևէ կերպ հակաուկրաինական ուղղվածություն չունի։ Ուկրաիանայի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է և մենք հույս ունենք, որ ռուսական և ուկարիանական պետությունները ժամանակի ընթացքում կգտնեն խնդիրների լուծումը։ Այս մասին մեր «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ես և իմ ընկերները ևս մեկ անգամ արձանագրում ենք հայ-ռուսական բարեկամության կարևորությունը և այս ակցիան դրա նպատակն ունի։ Փաստենք, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և այդ դաշնակցությունը ենթադրում է  նաև պարտավորություններ։ ՌԴ-ն իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի թեկուզ այսպիսի ակցիաների տեսքով ՌԴ-ն պետք է տեսնի, որ հայ ժողովուրդն իր կողքին է»,-ասաց Համբարձումյանը։

«Մենք պետք է գիտակցենք մի բան՝ յուրաքանչյուր անձ մտահոգություն ունի իր երկրի ապագայի համար, հետևաբար այս պայմաններում մենք պետք է գիտակցենք՝ ովքեր են մեր ժողովրդի բարեկամները և ովքեր են թշնամիները։ Այսօր կան բավականին ուժեր, որոնք սորոսական, իշխանական թևի հովանավորության ներքո փորձում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ չգիտակցելով, որ այսօր ՀՀ միակ ռազմավարական, իրատեսական, հավատարիմ գործընկերը մնացել է ՌԴ-ն՝ ի դեմս իր խաղաղապահների։ Այս մասին  ասաց Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Գրականագետ Սերժ Սրապյոնյանն էլ արձանագրեց. «Ասօրվա ազգադավ իշխանությունները մեզ դարձրել են այն ծառի ճյուղը սղոցողը, որը նստած սղոցում է հենց այդ ճյուղը։

Գրականագետը անդրադարձավ Թուրքիայի հետ բարեկամություն անելու իշխանության ծրագրին «Դա հնարավոր չի, մեջտեղում արյուն կա և այդ արյունը ուրանալը հավասար է սեփական ինքնությունն ուրանալուն»։

«Ամոթ է դարձել բարձրաձայն ասել Հայաստանում, որ ՌԴ-ն մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից։ Մենք այստեղ ենք, որ մեր աջակցությունը հայտնենք Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ին և մեր բարեկամ երկին։ Մեր իրականությունը շատ ավելի հստակ է, քան այն, որ ուզում են հեքիաթներով  սնուցել»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդի անդամ,  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան էլ արձանագրեց. «Ցանկացածը, ով փորձում է անվանարկել ռուս խաղաղապահներին, ռուսական ռազմական ներկայությանը, նրանք թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարն են»:

Ինքնաբուխ հավաքն ավարտվեց հայրենասիրական երաժշտությամբ:

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան