Foto

Խառնաշփոթ իրավիճակ Ռեկտորների խորհրդում 4 ռեկտոր դուրս է եկել կազմից, նախագահն էլ ինքնաբացարկ է հայտնել

Ռկտորների 17 հոգանոց խորհրդի 4 անդամ դիմում է գրել և դուրս եկել կազմից։ Խորհրդի նոր նախագահ է դարձել ԵՊՀ նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ռեկտերների խորհուրդը հասարակական կազակերպություն է և առանձնակի լծակներ չունի, սակայն այսօր այդ կազմից դուրս են եկել՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՊՏՀ, Բրյուսովի անվան և Ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորները։ Խորհրդի նախագահը 1 տարի է ինչ ընտվում էր ռոտացիոն սկզբունքով և ամեն տարի պետք է ընտրվեր մեկ բուհի ռեկտոր։

Ռեկտորների խորհուրդը շուրջ 1 տարի կառավարում էր Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի քույրը՝ Ռուզան Հակոբյանը, ով բացատրեց, որ դեռ 2021թ փետրվարի 26-ին ռեկտորների խորհուրդը որոշում է կայացրել «Պետական բուհերի ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը վերակազմավորել հանրային բուհերի ռեկտորների խորհրդի և գրանցել կանոնադրություն՝ դրա մեջ ներառելով փոխատեղման սկզբունքով ռեկտորների նախագահելու հարցը։  «Որոշումը կայացնելուց հետո՝ 2021-ի մարտի 24-ին, ԱԺ կողմից ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, և, բնականաբար, մենք շրջանառության մեջ դրեցինք հանրային բուհերի ռեկտորների խորհրդի կանոնադրությունը։ Նախագիծն արժանացավ ռեկտորները հավանությանը և այն ուղարկեցինք պետական ռեգիստր, որպեսզի գրանցվի, սակայն ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը ՀՀ նախագահն ուղարկեց ՍԴ, որն էլ հետագայում ճանաչեց հակասահմանադրական և ուժի մեջ չմտավ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ կիրառության մեջ մնաց նախկինում գործող կարգը, ըստ որի խորհրդի նախագահը ընտրվում էր 3 տարի ժամկետով և ինքը մեկ տարի աշխատելուց հետո որոշել է հնրավորություն տալ, որ նախկին կարգը վերականգնվի՝ ինքնաբացարկ հայտնելով, թեպետ կարող էր պաշտոնավարել դեռ ևս 2 տարի։ Հակոբյանը նույնիսկ չի առաջադրվել, սակայն առաջարկ է ստացել մնալ փոխնախագահի պաշտոնում, որն ընդունել է և նույն կազմն իրեն ընտրել է փոխնախագահի պաշտոնում։  Մյուս 4 խոշոր բուհերի ռեկտորները հեռացել են միչև նոր նախագահի ընտրությունը և չեն մասնակցել քվեարկությանը։ «Խորհրդի  ներկա մյուս 13  անդամները կողմ են քվեարկել ԵՊՀ ռեկտորի թեկնածությանը։ Առաջադրվել են նաև այլ թեկնածուներ՝ ուղղակի ամեն մեկն իր պատճառաբանությամբ եկավ այն համոզման, որ ճիշտը Հովհաննես Հովհաննիսյանի ընտրություն է, ով եղել է  ԿԳՄՍ փոխնախարար և ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահ»,- նշեց Հակոբյանը։

 

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան