Foto

Վրաստանի խորհրդարանի խոսնակն այսօր կժամանի Երևան, կհանդիպի վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ծրագրված է նաև Պապուաշվիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ», - ասված է վրացական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։