Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 685 մարդ, ևս 2-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 184 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 4,01 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 2,82 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,23 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 649 430 դեպք, որից 1 628 643 հիվանդ ապաքինվել է, 16 758-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 861 953 մարդ։