Foto

Իվետա Մուկուչյանը «ժամադրել է» «Wiwibloggs»-ի թղթակցին

Անդրադառնալով մայիսի 6-ին, շվեդական «Էրիքսոն Գլոբ» արենայի բեմում «Եվրատեսիլ 2016» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի երկրորդ փորձին՝ «Wiwibloggs»-ի թղթակիցն Իվետայի հետ զրույցի ընթացքում նշել է. «Բոլոր լրագրողները քարացել էին քո ելութի ժամանակ, իսկ նման բան առաջին անգամ է լինում»:

Իվետա Մուկուչյանը զրույցի ընթացքում խոսելով «Lovewave» երգի մասին՝ նշել է, թե ինչը կարող է իր հոգում սիրո ալիք առաջացնել: Երգչուհին անկեղծացել է, որ վերջերս՝ շատ զբաղված լինելու պատճառով, մոռացել է սիրո ալիք առաջացնող զգացմունքերի մասին, սակայն այժմ փնտրում է  «lovewave» և կատակով «ժամադրել է»  «Wiwibloggs»-ի թղթակցին, ասելով՝ «Եվրատեսիլից հետո կարող ես զանգահարել ինձ»:

Երգչուհին հավելել է, որ իր կյանքում եկել է այն պահը, երբ Գերմանիան ու Հայաստանն իր մեջ հավասակշռում են:

«Ես մտածում եմ գերմանացու պես, բայց սիրում հայի նման: Հայերը սիրում են կրքոտ, զգացմունքային են, գերմանացիները մի փոքր սառն են»,-ասել է Իվետան:

«Wiwibloggs»-ի թղթակիցն էլ  իր հիացմունքն է հայտնել Իվետայի գեղեցիկ կազմվածքի, հզոր ձայնի, հագուստի վերաբերյալ և կատակով նշել. «Մոռանանք Քարդշյանին, մենք ունենք Մուկուչյան»: Այնուհետև, գրկել է Իվետային և ավելացրել. «Սա սիրո ալիք չէ, այլ՝ սիրո օվկիանոս»:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին,  Իվետա Մուկուչյանի առաջին փորձի ընթացքում, «Wiwibloggs»-ի մեկնաբանները կրկին հիացած էին երգչուհու ելույթով՝ համոզմունք հայտնելով, որ Իվետան միանշանակ թոփ 5-ում է լինելու:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=WfrAZOFSt-M https://www.youtube.com/watch?v=aTrrHqXBmJc