Foto

Արցախի դրոշը կարող է ծածանվել «Եվրատեսիլ 2016»-ում

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել են մեղմացնել դրոշների քաղաքականությունը։ Եվրոպական հեռարձակողների միությունը նոր հայտարարություն է տարածել ՖԲ-ի իր պաշտոնական էջում, որտեղ նշված է, որ չճանաչված պետությունների դրոշներն այլևս արգելված չեն։

«Տարբեր պատվիրակությունների հետ տևական քննարկումներից հետո Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչները համաձայնեցին հանել դրոշների քաղաքականությունը և ի թիվս ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշների՝ ազգային, տարածաշրջանային և լոկալ դրոշները նույնպես թույլատրված են»,- գրված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն Եվրոպական հեռարձակողների միությունը իր նախորդ հայտարարության մեջ նշել էր արգելված դրոշների մասին, որոնց ցանկում էր նաև Արցախի Հանրապետության դրոշը։