Մինչ որոշ աղբյուրներ հայտնում են դերասանուհի Քրիսթեն Սթյուարթի և նրա ընկերուհի՝ Սոկոյի բաժանման մասին լուրը, մյուսները հաստատում են, որ զույգն առաջվա պես միասին է: Ավելին՝ նրանք մտադիր են երեխա որդեգրել: Այս մասին հայտնում է elle.ru-ն: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ զույգը միասին է ընդունել այդ որոշումը:
«Քրիսթենը միշտ ցանկացել է երեխաներ ունենալ: Նա երազում է դուստր ունենալու մասին, սակայն նման լուրջ որոշման միտքը Սոկոյին է եղել է: Նրանք ուրախ են, որ վերջապես նման որոշում են կայացրել, և հասկանում են, որ երեխան իրենց հարաբերությունների նոր սկիզբն է դառնալու»,- հաղորդում է աղբյուրը:
Որպես իրենց կայացրած որոշման ապացույց՝ Սթյուարթը և Սոկոն հաճախում են երեխաներ դաստիարակելու դասընթացների: Թե որքանով է այս տեղեկատվությունը ճշգրիտ՝ հայտնի չէ: Դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչն այդ լուրը չի մեկնաբանում:
Vesti.am









