Foto

Բախշիյանի գործով դատախազի տեղակալն ու պաշտպանը մանրամասներ են ներկայացնում

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, անդրդառնալով դատավոր Բորիս Բախշիյանի  նկատմամբ քրեական հետապնդմանը և կալանավորմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավորը դատական նիստ է արել զուտ Նվեր Մկրտչյանին կալանավորելու նպատակով և բերում է մի քանի պատճառաբանություններ: Մասնավորապես նա նշում է, որ Մկրտչյանի դատական նիստին չներկայանալու պատճառը պաշտպանի չներկայանալն է եղել: Դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը Vesti.am-ի հետ զրույցում հակադարձել է դատախազին՝ նշելով, որ  Բախշիյանն արձանագրել է դատական նիստերին ներկայանալը ոչ թե ամբաստանյալի իրավունքն է, այլ պարտականությունը: Սարդարյանը նաև անթույլատրելի վարքագիծ է համարում Մկրտչյանի փաստաբանի այն մոտեցումը, որ եթե ինքը չի գալիս նիստին, ապա իր վստահորդն էլ չի գալու: «Դատական նիստին գալուց բացահայտ հրաժարվելը, ցույց է տալիս, որ կիրառված խափանման միջոցը չի ծառայում իր նպատակին՝ ուստի կիրառվել է կալանավորում խափանման միջոց»,-ասել է Արսեն Սարդարյանը:

Անդրադառնալով Բաղդասարյանի այն պնդմանը, որ որևէ հանգամանք չի փոխվել և դատարանը կրկին փոխել է խափանման միջոցը, պաշտպանն այլ հանգամանք ներկայացրեց․ «Հաջորդ նիստին Նվեր Մկրտչյանը դատարանին ներկայացրել է, որ իրեն մոլորեցրել է իր պաշտպանը՝ ինչ արդյունքում ինքը չի կարտարել իր պատավորությունը, բացի այդ դատարանին է ներկայացրել ոստիկանությունում  պաշտպանի դեմ ներակայացրած հաղորդումը։ Դատավորը որոշել է ևս մեկ անգամ խափանման միջոցը փոխել՝ այս անգամ արդեն գրավի և ստորագորության»։ Ստացվում է, որ դատարանը ոչ թե վերադարձել է նախկին խափանման միջոցը, այլ կիրառել է նորը՝ ստորագրություն և գրավ։ Vesti.am-ը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Նվեր Մկրտչայնի պաշտպան Յուրա Ավայանի հետ, իսկ վերջիս հայտարարել է, որ չի ցանականում այդ գործի վերաբերյալ խոսել։

Գլխավոր դատախազի տեղակալի լրագրողների հետ զրույցից կարելի է եզրակացնել, որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց  կիրառելու արդյունքում ՔԿՀ-ում նրան հարկադրել են ցուցմունք տալուց հրաժարվել և կա համապատասխան հարուցված քրեական գործ:  Արսեն Սարդարյանը դա աբսուրդ է համարում: «Դատավորը որևէ մեկին կալանավորելուց չպետք է ենթադրի կամ մտավախություն ունենա, որ ՔԿՀ-ներում չեն կարող այդ անձի անվտանգությունն ապահովել, որ կարող են ՔԿՀ-ում անձին ճնշել։ Եղե՞լ նման դեպք, երբ դատխազությունը կալանավորման միջնորդություններ բերի դատարան և քննարկման առարկա դառնան ՔԿՀ-ում անձի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավոր հանգամանքները։ Եթե դատազաությունը նման ենթադրյալ դատողություններ ուներ, ապա թող բարի լիներ այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան»,- ասաց Սարդարյանը։

Գևորգ Բաղդասարյանը նաև ասել է, որ դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է 4-5 պարտադիր մասնակիցների բացակայությամբ: Այս դրվագով Պաշտպան Արսեն Սարդարյանը Vesti.am –ին պարզաբանել է, որ այդ նիստից փաստացի բացակայել է 2 ամբաստանյալ, որոնցից մեկը ներկայացրել է բժշկական փաստաթուղթ: Ինչ վերաբերում է պաշտպանների չներկայանալուն, Սարդարյանն ասաց․ «Պաշտպանն ամբաստանյալ չէ, պաշտպանին չեն կարող կալանավորել։ Դատավորն է որոշում պաշտպանի բացակայությամբ նիստը շարունակի՞, թե՞ ոչ։ Միգուցե քննարկվեր ամբաստանյալին այլ պաշտպանով ապահոելու հնարավորությունը, եթե նա ներկա գտնվեր նիստին, որը բազմիցս մեր պրակտիկայում քննարկվել է։ Ամբաստայալի բացակայությունը պարալիզացրել է դատական նիստը, որովհետև  6-7 ամբաստանյալով քրեական գործ է, հավաքվում են հանրապետության մի շարք վայրերից»։

Ինչ վերաբերում է Բաղդասյանի մյուս պնդմանը, որ Մկրտչայնը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ Սարդայանն ասում է, որ իրականությունն այլ կերպ է ներկայացվում։ «Ամբաստյալը ոչ թե հրաժարվել է ցուցմուք տալուց, այլ հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց՝ դրանով իսկ պնդելով իր նախաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալը չի ասել, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ չեն, սխալ բան է գրած, կամ  փոխելու է ցուցմունքը։ Ընդամենն ասել է, որ հրապարակեն, ինչպես անում են ամբաստանյալների 70-80 %-ը»,- երզափակեց Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան