Foto

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք. Մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370922 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2734878 վերջին մեկ օրում` 7890 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 25250 պացիենտ: Մեկ օրում աճել է 3048-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 336079 անձ` վերջին մեկ օրում 74 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8056 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1537 է: