ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդներն այսօր մեքենաներով բողոքի ակցիա իրականացրին Հանրապետության հրապարակում։
Ակցիայի ժամանակ հավաքվել էին մեծաթիվ ոստիկաններ, ովքեր ուժ գործադրելով բերման ենթարկեցին ակցիա իրականացնող վարորդներին։
«Հանրային քննարկում չի արվել։ Զարտուղի ճանապարհներով ենք իմացել փոփոխությունների մասին։ Գիտեմ, որ երկրորդ փաթեթ էլ կա, որի մասին կրկին մարդիկ տեղյակ չեն։
Հիմնավորում են, թե թանկացումները նաև կնպաստեն սպասարկման որակը բարձրացնելուն, մինչդեռ նրանք անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Պայքարելու ենք մինչև վերջ։ Ավելին՝ զգուշացրել ենք, որ քննարկում կազմակերպելու ամեն հետաձգվող օրը մեկ պայման ավելանալու է մեր կողմից։
Առաջին հայացքից գեղեցիկ թվացող փոփոխությունների հիմքում իրականում խայտառակ պայմաններ են առաջարկում վարորդներին»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից Արտակ Խաչատրյանը։
Որոշումը կայացրել է Հայաստանի
ապահովագրողների բյուրոն։ Առաջին անգամ մեքենան ապահովագրողների համար կդառնա տարեկան 41000 դրամ անկախ շարժիչի հզորությունից։ Նախկինում
ԱՊՊԱ-ի գինը տարբերակված էր կախված շարժիչի հզորություից, այժմ բոլորի համար միասնական
բազային գին է սահմանվում։
Ապահովագրողների բյուրոն պարզաբանել է «Բոնուս- մալուս» ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվող ապահոավդիրների համար, որոնք համակարգում մեծամասնություն են կազմում այդ ավելացումը կկազմի 1500 - 3000 դրամ, իսկ ապահովադրրենրի փոքր մասին բարձր և միջին ռիսկային խմբում գտնվողների 15% ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի վելի շատ։
Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:
Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։