Foto

Հաստատվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք

Հունվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 2556 նոր դեպք

✓ 7407 թեստավորում

✓ 246 առողջացած

✓ 2 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1526 է. արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 3 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում։