«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումների փուլում է:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը և նշեց, որ քննարկումներից հետո կհայտնեն իրենց որոշման մասին:
Նա հայտնեց, որ քննարկում են թեկնածու առաջադրելու անհրաժեշտությունը և թեկնածուների անունները.
«Թեկնածու առաջադրելու հարցը քննարկում ենք բոլորի հետ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության հետ»,-ասաց Հայկ Մամիջանյանը: