Հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2685238 թեստավորում: Երեկ կատարվել է 5713 թեստավորում։
Վարակվածների ընդհանուր թիվը՝ 353731 է։ Առողջացածների թիվը՝ 334549-ը, փաստացի այս պահին բուժվում է 9625 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8032 մարդ, եւս 1525 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։









