«Ревизорро» հաղորդման նոր հաղորդավարուհի և «ВИА Гра» երաժշտական խմբի նախկին մեներգչուհի Օլգա Ռոմանովսկայան լրագրողներին ցուցադրել է Օդեսայի մոտակայքում գտնվող իր առանձնատունը, որտեղ ապրում է ամուսնու և 2 որդիների հետ:
Ինչպես հայտնում է «StarHit»-ը՝ Ռոմանովսկայի առանձնատունը 5 սենյակ ունի, այնտեղ նաև լողավազան, այգի, ռուսական շոգեբաղնիք և երեխաների համար նախատեսված խաղասենյակ կա:
Բիլիարդի սենյակը Ռոմանովսկայան և իր ամուսինը նախատեսել են ավագ որդու համար, իսկ տան ամենագեղեցիկ վայրը մեծ ակվարիումն է, որտեղ նախկինում բնակվում էր գայլաձուկը: Իսկ այժմ ակվարիումի բնակիչները լոքոներն են և կարմիր պերկեսները:
Vesti.am









