Վրացի բժիշկները երկրում հայտնաբերված կորոնավիրուսի 5596 նոր դեպքից Թբիլիսիում գրանցել են ախտահարման 3180 փաստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 58 հազար 109 թեստ, 34 հազար 115-ը՝ հակագենի, 23 հազար 994-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 973 հազար 909 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 2946 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 919 հազար 367 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է 47 հիվանդ, իսկ համավարակի սկզբից վեր՝ 14 հազար 311:









