ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ երկուշաբթի կհրապարակվի հրաման, համաձայն որի՝ հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ:
«Մենք արդեն շրջանառել և ամփոփել ենք այն: Առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի: Հեռախոսի հավելվածները հավաստում են թե՛ պատվաստման, թե՛ թեստավորման արդյունքները, և դրանք ցույց տալով հնարավոր է մտնել բոլոր հանրային վայրեր»,-ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ գործընթացը թվայնացված է և թղթերի տրցակներ պահելու անհրաժեշտություն չկա:









