Foto

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք

Հայաստանում հունվարի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 126 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 581 573: Վերջին մեկ օրում կատարվել է 4036 նոր թեստավորում:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3  քաղաքացի, մահացածների թիվը 7986 է: