Foto

Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված COVID-19-ի օմիկրոնի շտամով վարակման դեպքերի թվի ավելացման հետ, ինչը շատ մոտ ապագայում կարող է հանգեցնել քաղաքի հիվանդանոցների ծանրաբեռնվածության: Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Փորձագետների հետ խորհրդակցելուց հետո ես որոշում կայացրի այսօր արտակարգ դրություն հայտարարել [քաղաքում]», - ասել է Խանը:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վերջին օրերին «նկատվում է կորոնավիրուսով վարակված հոսպիտալացումների թվի աճ»։

Այս ֆոնին Լոնդոնի պառլամենտի հրապարակում բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Ցուցարարները պահանջում են չեղարկել պատվաստումների անձնագրերը և հանրային վայրերում դիմակ կրելը։ Իրավապահները նրանց դեմ մահակներ են կիրառում։