Foto

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե հոսպիտալացվածների քանի տոկոսն է չպատվաստված

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրություն է ներկայացրել։

Ըստ նախարարության ներկայացրած թվերի` 1595 հոսպիտալացված քաղաքացիների 95 տոկոսից ավելին պատվաստված չէ Covid 19-ի դեմ։ Պատվաստում չեն անցել նաև ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող քաղաքացիների 94%-ը։

7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ

1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ

182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ