Foto

«Wiwibloggs»-ի մեկնաբաններ. «Իվետան ուղղակի շլացուցիչ է այդ կիպ հագուստով, ֆենոմենալ տեսք ունի»

Եվրատեսիլյան «Wiwibloggs»-ի երեք մեկնաբաններն անդրադառնալով Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթին՝ հետևյալ կարծիքն են հայտնել.

«Իվետա Մուկուչյանն իր առաջին փորձի ժամանակ ուղղակի պայթեցրեց դահլիճը։ Սա այդ օրվա առաջին երգն էրկարծում եմկարող է նաև այս տավա հաղթող երգը դառնալ։ Ելույթը հիանալի մտածված շոու էր։ Հոլոգրամների միջոցով  բեմին հայտվեցին միանգամից մի քանի Իվետաներ, որոնցից յուրաքանչյուրը նույնքան գայթակղիչ  էր, որքան ինքը՝ երգչուհին։ Իվետան կարծես 1920-ականների շքեղ «burlesque» ոճի պարուհի լիներ՝ արդիականացված 2016-ի համար։ Եթե դուք դիտել եք նրա ամանորյա գալա-կատարումը Հայաստանում, ապա դուք հավանաբար կմտաբերեք նրա զգեստը, որը հիշեցնում է «Մուլեն ռուժը» և դա ինձ դուր է գալիս»։

iveta

«Այս կատարումը շա՜տ լավն էր։ Ես մինչև այստեղ գալս Հայաստանի ներկայացուցչին այսքան բարձր չէի գնահատում։ Նա միանշանակ թոփ 5-ում է։ Նա ուղղակի շլացուցիչ է այդ կիպ հագուստով, Իվետան պարզապես ֆենոմենալ տեսք ունի»։

«Այս երգչուհին, թերևս, այսօր հանդես եկածներից լավագույնն է։ Նա միակ մասնակիցն է, որն օգտագործել է իրեն հասանելի բոլոր հնարավորությունները՝ բեմի բոլոր ասպեկտները։ «Led» լույսերը, հոլոգրամները, որոնք բավականին իրական էին և նման չէին 2013-ի կեղծ երևացող հոլոգրամիկ կերպարներին։ Իսկապես, թվում էր, որ բեմում 5 Իվետա կա, որոնք վերջում միաձուլվեցին, և, իհարկե, անձամբ երգչուհու կեցվածքն ու պահվածքը բեմում շատ տպավորիչ էր։ Երգչուհին ամենևին լարված չէր, նայում էր ուղիղ տեսախցիկինկարծես, գիտեր, որ ինքը հաղթող է։ Իսկ նրա վոկալը պարզապես անթերի էր։ Իվետան  միայնակ լցրեց ամբողջ բեմը: Նա միանշանակ եզրափակչում է, և պոտենցիալ հաղթող»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=aTrrHqXBmJc&feature=share