Foto

Ունենք կորոնավիրուսի 66 նոր դեպք

Դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք: Կատարվել է 3619 թեստավորում: Ունենք 438 առողջացած, 17 մահվան դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: