Foto

Երազած պարտություն՝ իրական հետևանքներ

Երեկ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, որից 24-ում ՔՊ-ն հաղթել է՝ Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։ 12 համայնքում ՔՊ պարտվել է՝ Մասիս, Նոր Հաճն, Վանաձոր, Աբովյանում, Եղեգնաձոր, Ապարան, Նաիրի, Գավառ, Վեդի, Փարաքար, Վարդենիս, Արարատ։ Իշխող ուժի հաղթանակ տարած  համայնքների որոշ ղեկավարներ էլ նախկին ՀՀԿ-աական են։  

Ուշագրավ է, որ իշխող ուժն հաղթանակ է տարել նույնիսկ Ջերմուկում, Վայքում, որոնց սահմանագծին այս պահին թշնամական զորքերի կուտակումներ են, իսկ Ախուրյան ու  Ամասիա համայնքներից 60 գերեվարված անձ կա Ադրբեջանում, որոնց դատում են որպես դիվերսանտներ։

Առովոտյան ընտրություններին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը և նշել է, որ իրենց վաղեմի երազանքը կատարաված է։ Հետաքրքրական է, ո՞րն էր վարչապետի նշած վաղեմի երազանքը՝ այն, որ Ծովագյուղ և Սեմյոնովկա բնակավայրերից  որևէ ընտրող ընտրատեղամաս չէ՞ր գնացել, թե՞ այն, որ մասնակցության  ցածր ցուցաիշ կա բոլոր ընտրատեղամասերում։ Ընտրության չգնալը թեկնածուներին չվստահելու, նրանց հետ հույսեր չկապելու մասին է խոսում։

Մի՞թե երազանք է «հին իշխանիկներին» վերարտադրելը ու նրանց այլ անուն տալը, մի՞թե նոր կարող  ուժեր չգտնելը, կադրեր չունենալը երազանք էր։ Հին կանոններով` բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք կարո՞ղ է լինել

 

 «Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,- գրել է Փաշինյանը:

Այս տողերով Փաշինյանն ընդունո՞ւմ է, որ երկրի թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ անվտանգայինը, իսկ մնացածը երկրորդական է և իրապես հպարտանալո՞ւ է, որ իշխող թիմը, ամիսներ առաջ 600 000 քվե ստացող ուժն այսօր 12 խոշոր համայնքներում պարտվում է։ Պետք է գիտակցել, որ աստիճանաբար ընկնում է իշխող ուժի ռեյտիգըոչ միայն պատերազմում պարտվելու, այլև դրա հետևանքների, սահմանային անվտանգության և մյուս վիժեցրած ոլորտների հաշվին։ Կարելի է համարել, որ հետհաշվարը, որի մեկնարկը տրվել էր Գորիսի, Կապանի ընտորություններում,  շարունակվում է։ Մի օր դիմադրությունը գալու է Երևան, որտեղից Սյունիք գնալու համար այլևս այլընտրանքային ճանապարհներ հարկավոր չեն լինելու։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան