Foto

Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները տեղական իշխանություն ձևավորելու մասին հայտարարությամբ են հանդես եկել

«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում միասնաբար կձևավորեն տեղական իշխանություն: 

Yerkir.am կայքում հրապարակված է դաշինքների հայտարարության տեքստը. 

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և  տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք      Արծրունի Իգիթյան   

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք    Կարեն Արշակյան»: 

Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը: