Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 51 321 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,69%, վերջին 14 օրը՝ 8,91%, վերջին 7 օրը՝ 8,65%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 850 102 դեպք: Ապաքինվել է ևս 3 957 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 792 158:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 65 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 12 119։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 183 335 պատվաստում, օրական՝ 11 999:









