Foto

Ով ում ինչ չի հարցրել․ հրամա՞ն, թե՞ նախագիծ

Առողջապահության նախարարի խոսքով հունվարի 1-ից մշակութային հաստատություններ և ժամանցի վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ լինեն պատվաստված։ Vesti.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գողամ Մելիքբեկյանի հետ՝ հասկանալու համար, թե այս որոշումը ինչ ազդեցություն կունենա մշակութային հաստատությունների վրա։ Առանց այդ էլ մշակութային հաստատությունները դժգոհում են հանդիսատեսի սակավ լինելուց։ Մելիքբեկյանն ասաց, որ այդ հարցին պատասխանելու համար վերլուծություններ են անհրաժեշտ, չի կարող ասել, թե ինչպիսին կլինի ազդեցությունը և զարմանք հայտնեց, թե ինչպես ենք պատկերացնում, որ հարցին առանց վերլուծության պատասխաններ տրվի։ Լրատվամիջոցի հակադարձմանը, թե բնական է, որ մինչև հրաման արձակելը պետք է քննարկում ընթանար նախարարությունների միջև և նոր նման որաշում կայացվեր՝ մամուլի խոսնակն ասաց․ «Կարևորը հանրային առողջությունն է»։ Բնականաբար և որևէ մեկը դժվար թե հակառակը պնդի։ Բայց ի վերջո քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ՝ Մելիքբեկյանն ասաց, որ չի մեկնաբանում, թեև նախորդ պատասխանում կար նաև այս հարցի պատասխանը։

Չի մեկանբանում, հավանաբար նրա համար, որ չընդունի, թե նախարարությունների մեջ փոխհամագործակցություն չկա։ ԿԳՄՍ-ն  հավանաբար պետք է վիրավորվեր, որ առանց իրենց հետ քննարկելու, իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների մասով որոշում է կայացրել մեկ այլ նախարարություն, բայց նախընտրեց լռել։ 

Ի դեպ․ ԱՆ լրատվականից Vesti.am-ի հետ զրույցում ասացին, որ դա ընդամենը նախագիծ  է։ Իսկ նախարար Ավանեսյանը առավոտյան կայացած մամուլի ասուլիսում նշել էրց, որ հունվարի 1-ից այդպես է լինլու։

Հեղինակ: Աննա Ավետիսյան