Foto

Ինձ չեն թույլատրում ծանոթանամ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքին․ Օհանյան

«Այսօրվա իշխանություններն իրենց ոչ լիարժեք, անգրագետ կառավարմամբ բերել երկիրը հասցրել են այս վիճակի», – այս մասին Ազատության հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

Խոսելով Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրած ընդդիմադիր թեկնածուի մասին Օհանյանն նշեց, որ Արթուր Ղազինյանը իրենց թեկնածու է, ով պրոֆեսիոնալ իրավաբան է։

«Գտնում եմ , որ մեր խմբակցությունիցբմի քանի հոգու էլ գաղտնիության թույլտվություն չեն տվել, այդ թվում նաև ինձ։ Պատկերացնում եք, նույն Ապրիլյան պատերազմի հանձնաժողով  ես եմ կազմել քննել վերահսկողություն իրականացել, այնուհետևնաև Ապրիլյան հանձնաժողովում եկել եմ տեղեկություններ եմ տվե, իսկ հիմա ինձ չի թույլատրվում , որ ես ծանոթանամ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքին։ Սակայն իմ ասածն այլ է՝ ՀՀ ԱԺ ցանկացած պատգամավոր աշխատելով, պետական կառավարման  բոլոր համակարգերի հետ և պատգամավորը պետք է թույլտվություն ունենա աշխատելու գաղտնի և ոչ գաղտնի բոլոր համակարգերի հետ այդ տեղեկությունները ունենա։ Հիմա մեր կարծիքն այն է , որ պատգամավորն ընտրվելով  պետք է միանգամից այդ թույլտվությունն ունենա»,- նշեց Սեյրան Օհանյանը։ 


Հեղինակ: Թամարա Աբրահամյան