Foto

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանոնագիրք չունի, որ պատժի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռևս ընդունված վարքագծի կանոնագիրք չունի և այդ հիմնավորմամբ էլ որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիմքով վարույթ չհարուցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նկատմամբ։

Արդեն տևական ժամանակ է՝ ՄԻՊ Արման Թաթոյանն իշխանության թիրախում է։ Թաթոյանին անվստահություն էին հայտնում իշխանական պատգամավորները, բայց ալիքը բարձացավ այն ժամանակ, երբ ՄԻՊ հայտարարությունները հերքվեց ՊՆ-ի կողմից, ինչին ի պատասխան էլ Թաթոյանը փաստեր հրապարակեց։ Դեպքից օրեր անց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հարցազրույց  տվեց «ՌուսԱրմԻնֆո» լրատվական կայքին, որի տեսագրությունը հրապարակվել է Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում 2021թ. հոկտեմբերի 21-ին:

ԱԽՔ-ը Թաթոյանին մեղադրում էր քաղաքականությամբ զբաղվելու և ընդդիմադիր դիրքերից հանդես գալու համար ։

Գրիգորյանը նշել է, որ Արման Թաթոյանին մի քանի ամիս է մնացել ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար,՝ ակնարկելով, որ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և նշում է, որ իրենց թիմը (ՔՊ) ունի իր ՄԻՊ թեկնածուն։

ՄԻՊ-ը նոյեմբերի 1-ին դիմել էր Հանձնաժողովին՝ նշելով, թե Արմեն Գրիգորյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չհարուցելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հարցազրույցի հրապարակման օրվա՝ 2021թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ հանձնաժողովը ընդունած չի եղել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։

«Այն բոլոր դեպքերում, երբ նման վարքագծի կանոնները բացակայում են, պաշտոնատար անձը փաստացի զրկվում է իր վարքագիծը կոնկրետ իրավական նորմի պահանջներին համապատասխանեցնելու և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը կանխատեսելու օբյեկտիվ հնարավորությունից»,-նշված է հանձնաժողովի որոշման մեջ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է նաև, որ գործուն քայլեր են ձեռնարկում վարքագծի կանոնագրքի ընդունման ուղղությամբ:

Ստավցում է՝ 2019 թվականից գործող Հնաձնաժողովը դեռևս իր եվրոպական գործընկերների հետ չի մշակել պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնագրք, հայտնում է, որ գործուն քայլեր են ձեռնակվում և հույս է հայտնում, որ շուտով կլինի կանոնագիքը: Մինչ այդ յուրայիններն ինչ ուզեն կարող են ասել ու հայտարարել, իսկ երբ նման կերպ կխոսեն ոչ իշխանականները կգործի վիրավորանքը քրեականացնող նոր օրենքը։ Պողպատե մուրճը դեռ իրենց ձեռքում է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան