Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում
է ունեցել Սյունիքի համայնքապետերի հետ։
Ուշագրավ է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը
և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Vesti.am-ը զրուցեց Գորիսի փոխհամայնքապետ
Կարեն Քոչարյանի հետ։
-
Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ խնդիրներ քննարկվեցին հանդիպման ժամանակ։
-
Ներկա պահին
երեք գյուղի ճանապարհի խնդիրներն են, կարիքավորներին աջացություն ցուցաբերելը։ Սրանք
ենք քննարկել՝ ուրիշ ոչինչ։
-
Որքանո՞վ էր նպատակահարմար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գալը։
-
Համենայն դեպս
համարեցինք, որ գոնե պիտի լսենք՝ ինչ է ասում։
-
Խնդիրները լուծումներ
գտա՞ն։
-
Ներկա պահին
չտեսա, որ ինչ-որ մի բան կլուծվի։ Ընթացքն ի՞նչ ցույց կտա՝ չգիտեմ։