«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը շարունակ պնդում է, որ ՀՀ օդային տարածքում «բարիում» քիմիական տարր է տարածվում՝ մասանավոր
ինքնաթիռների միջոցով։ Հայտարարության վերաբերյալ Vesti.am-ը հարցում էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին,
որտեղից հարցերը վերահասցեագրվել էր Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետտրոսյանին։
Հարցմանն ի պատասպան՝ նախարարոությունից հայտնել
են․ «Շրջակա միջավայրի
նախարարության «Հիդրոօդերևությաբանության և
մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ և
Ծաղկաձոր քաղաքաներում իրկանացնում է մթնոլորտայի օդի փոշու և փոշու բաղադրության՝
այդ թվում նաև փոշու մեջ պարունակող բարիումի մոնիթորիգ։
Մինչ այժմ իրականացված մոնիթորինգի արդյունքների
համաձայն՝ մթնոլորտյին փոշու մեջ բարիումի
պարունակությունը չի գերազանցել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N
160—Ն որոշմամբ հաստատված սահմանային թույլատրելի կոնցնտրացիան՝ 0,004 մգ/մ3-ը»։
Հարցմամբ
Vesti.am-ը խնդրել էր հերքել կամ
հաստատել այն տեղեկությունը, որ օդում մասնավոր ինքնաթիռների օգնությամբ բարիում է
տարածվում։ Այս դիտարկամը նախարարությունը
չի անդրադարձել։
Սակայն նկատենք, որ ըստ ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 2-ի N 160—Ն որոշմամբ սահմանված է, որ օդում կարող է առկա լինել
389 տեսակի քիմիական նույթ, այդ թվում նաև բարիում։
Բարիումի մեծ քանակն ախտահարում է շնչուղիները
և մարդկանց մոտ սկսում է հազ և սուր շնչառական
խնդիրներ առաջացնել։ Արթուր Գրիգորյանի պնդմամբ դա այն հարցի պատասխանն է, թե ինչպես է աճում կորանավիրուսի թվերը։
Ինչպես նաև կցվել էր քարտեզ, որի վրայի նշումների
համապատասխան, ըստ Արթուր Գրիգորյանի, այդ տարածքներում բարիում էր տարածվել։ ՀԿ նախագահի
համոզմամբ նման բան տեղի է ունեցել մի քանի անգամ։ Քարտեզի մասին հարցին ի պատասխան
նախարարությունից հայտնել էին՝ «Քարտեզից հասկանալի չէ, թե ինչ տեղեկություն է այն
պարունակում բարիումի վերաբերյալ»։









