Միքայելյան վիրաբուժության իստիտուտը աշխատանքից ազատել է նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանին։ Վերջինիս պնդմամբ պատճառը Covid19-ի դեմ պատվաստումների մասին
իր կարծիքն է։ Vesti.am-ը թեմայի շուրջ
զրուցել է Մարինա Խաչատրյանի հետ։
-
Տիկի՛ն Խաչատրյան
ի՞նչ հիմնավորմամբ են Ձեզ աշխատանքից ազատել։
-
Գործատուի հետ ունեցել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր, որը
կնքվել է անժամկետ և լուծարվել է այն հիմնավորմամբ, որ այլևս իմ ծառայությունների կարիքը
չկա։ Ես իհարկե վստահ եմ, որ ինձ աշխատանքից ազատելու իրական պատճառն այն է, որ ես
դեմ եմ պատվաստումների պարտադրանքին և կլինիկական փորձարկմանը։
Մինչ աշխատանքից ազատելը, հիվանդանոցի ղեկավար կազմն ինձ հրավիրել
էր խոսակցության՝ պատվաստումների պարտադրանքին դեմ ուղղված իմ պայքարի շուրջ: Ես
շարունակել եմ պնդել իմ այն կարծիքը, որ մարդկանց չի կարելի պարտադրել որևէ բժշկական
մանիպուլացիա, այդ թվում նաև պատվաստումներ։
Նշել եմ, որ աշխարհում գործում է ԵԽԽՎ բանաձևը և մի շարք այլ միջազգային իրավական նորմեր,
որոնք արգելում են կլինիակական փորձրակումներն՝ առանց մարդկանց իրազեկելու։ Սա դիտարկվեց
քաղաքական տեսանկյունից և ոչ թե առողջապահական: Ես գտնում եմ, որ հիմքը քաղաքական հետապնդումն է իշխանությունների կողմից և ցավում
եմ, որ իմ գործատուն ստիպված էր այդ քաղաքական
բռնաճնշումներին ենթարկվել։
-
Խոսակցության
ժամանակ ինչ-որ բան պարտադրո՞ւմ էին Ձեզ։
-
Ո՛չ, ինձ փորձում էին բացատրել, որ միակ լուծումը պատվաստումներն
են։ Ես նորից ասացի, որ ոչ թե դեմ կամ կողմ եմ արտահայտվում պատվաստումներին, այլ ես
պնդում եմ, որ եթե կատարվում են կլինիկական փորձարկումներ, ապա դրանց մասին պետք է
մարդկանց իրազեկել, մարդիկ պետք է համաձայնվեն և պարտադրանք չպետք է գոյություն ունենա,
քանի որ դա հակասում է մեր մի շարք օրենքներին։ Մարդիկ պետք է ունենան իրավունք՝ ընտրել
պատվաստվելու և չպատվաստվելու միջև։ Իմ ծնողները ևս պատվաստվել են և ընտանիքում յուրաքանչյուն
ունի իր կարծիքը։ Ծնողներս պատվաստվել են «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութով
և թեթև չեն տարել, իսկ ես և իմ երեխան չենք պատվաստվելու։
-
Արդյո՞ք պատվաստանյութերից
առաջացած բարդությունները չեն ստորադասվում բուն նպատակին։
-
Ես մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին դիտարկում եմ որպես
ընտանիքի անդամի և զգուշացում եմ, որ պատավաստանյութերը կարող են առաջացնել բարդություններ։
Ինձ ահազանգում են նաև մահվան դեպքերի մասին։
Քանի որ հիմա բոլոր պատվաստանյութերն անցնում են կլինիկական փորձարկումների
փուլ, ինչպես մյուս կլիկական փորձարկումների, այնպես էլ սրա մասով կա հսկող խումբ։ Կան
մարդիկ որոնց պատվաստանյութի փոխարեն այլ բան
են ներարկում՝ անվնաս մի հեղուկ և կան մարդիկ, որոնք պատվաստանյութ են ստանում։
-
Ստացվում է, որ
պատվաստանյութերի փորձարկում է իրականացվում ամբո՞ղջ աշխարհում։
-
Այո՛, բայց կան պետություններ, որոնք չեն գնացել այդ փորձարկումներին։
-
Իսկ եթե հիվանդության
բուժումը գտնելու գինը Ձեր նշած փորձարկումների միջով անցնե՞լն է։
-
Ո՛չ, մենք տեսանք, որ Իսրայելը բուժման դեղամիջոց է գտել։ Բացի
այդ բուժումը կարելի է իրականացնել ամենապարզ միջոցներով, ինչպես օրինակ՝ տանը բուժվում
են մեր համաքաղաքացիները։ Արտառոց դեղամիջոցների կարիք չկա։ Իսկ պատվաստանյութերը դեռ
ոչ մի դրական ազդեցություն չունեն։
-
Փորձելո՞ւ ենք
իրավական հարթությունում վիճարկել աշխատանքից հեռացումը։
-
Դեռ չեմ որոշել, բայց եթե իմ ղեկավար կազմը ենթարկվում է իշխանական
ճնշումների, ես ինքս չեմ ցանկանա աշխատել նրանց հետ։ Համենայն դեպս իմ մասնաիտական
գործունեության մեջ չգտան մի բան, որի հիման վրա կարողանային ինձ հեռացնել։